ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքականության փոփոխությունները օրակարգ են բերել կարևոր հարցեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Hlebmedia.ru-ն՝ «Թուրքիան պահանջում է Հայաստանից՝ բացել Զանգեզուրի միջանցքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի քաղաքական լանդշաֆտում Թուրքիայից հնչել է մի ուժեղ ահազանգ՝ ուղղված կտրուկ արևմտամետ ուղղվածության թեքված Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ Թյուրքական պետությունների ավագանու նախագահ Բինալի Յլդըրմը պահանջել է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» թուրքերի և ադրբեջանցիների համար։ Համաշխարհային առևտրի համատեքստում կարևորելով Միջին միջանցքի նշանակությունը՝ Յլդըրմն ընդգծել է դրա կարևորությունը թյուրքական պետությունների և հարակից կազմակերպությունների համար։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո Հայաստանը հնարավորություն ունի դա իրականացնել՝ բացելով իր սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ավելին, Յլդըրմը դժգոհություն է հայտնել Հայաստանի պետական զինանշանից՝ պնդելով, որ այնտեղ պատկերված են թուրքական հողերը և «Ագրիդաղ» լեռը (Արարատի անվանումը թուրքերեն), որը, նրա կարծիքով, ուղղում է պահանջում։ Հայաստանի քաղաքական ուղղվածության փոփոխություններն ազդել են նաև Եվրամիությանն ինտեգրվելու նրա ձգտումների վրա։ Մարտի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ երկիրը ձգտում է դեպի ԵՄ, իսկ մարտի 14-ին Եվրախորհրդարանը ընդունել էր Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձև։

Իհարկե, դա հեռու է ԵՄ անդամակցության վերջնական քայլից, սակայն հստակորեն ընդգծում է Երևանի ռազմավարական ուղղվածությունը։ Քաղաքականության այս փոփոխությունները օրակարգ են բերել կարևոր հարցեր, այդ թվում՝ հենց Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Երկրի պատմական թշնամիները, ըստ երևույթին, արթնանում են՝ փորձելով ջնջել այդ երկիրը աշխարհի քաղաքական քարտեզից, և դա դրդում է Երևանին՝ փնտրել իր գոյության նոր երաշխավորներ։ Նախկինում Ռուսաստանն էր հանդես գալիս երաշխավորի դերում, սակայն այժմ ավելի ու ավելի հաճախ են հնչում երկրից Ռուսաստանի անվտանգության ուժերը «դուրս բերելու» կոչեր։ Ուրեմն ո՞վ է հիմա պաշտպանելու հայերի շահերը։ Կասկածելի է, որ դա կլինի Մակրոնը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular