ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամ-կամ. Սերժ Սարգսյանն ամաչո՞ւմ է Մոսկվայի առջեւ բարձրացնել Բաքվին զինելու հարցը.«168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ թե պետք է, այլ ՀՀ նախագահը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը Ռուսաստանի առջեւ, լինելով ՀԱՊԿ անդամ, նրանք բոլորը պարտավոր են բարձրացնել։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Ռազմավարական գործընկերն իր գործընկերոջ հակառակորդին տրամադրում է հարձակողական զինամթերք, մենք չենք կարող այս հարցը բարձրացնել, դա նրանք պետք է անեն։ Կամ նրանք անհրաժեշտ չեն համարում բարձրացնել այս հարցը, կամ էլ ամաչում են, չգիտեմ, պետք է նրանց հարցնել»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Ռուաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրին։
Վերջինս նաեւ նշել է, որ դեմ է այդ քաղաքականությանը, եւ բազմիցս արտահայտվել է այդ թեմայով։ Գեներալ-լեյտենանտն ասել է նաեւ, որ զինացանկի հրապարակումներում գաղտնի տեղեկություններ չկան, դրանք հասանելի են Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրին միացած բոլոր երկրներին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular