ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեղերը կթանկանա՞ն

ՎԻԴԵՈ

Պիտի ժամանակ տալ, որ մարդիկ ընտելանան։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օնլայն դեղատոմսով դեղ վաճառելու մասին որոշմանը։

Հարցին, թե արդյո՞ք դա նոր ռիսկ չի առաջացնի, որ դեղերը կթանկանան, կամ կհայտնվեն անհատներ, որոնք առանց դեղատոմսի դեղ կվաճառեն, Ավանեսյանը պատասխանեց՝ ինչո՞ւ պիտի թանկանան դեղերը։ «Այն ութ դրամն էլ, որ ծախսվում էր թուղթ տպելու համար, հիմա չի ծախսվում։ Իսկ սև շուկա չի առաջանա, քանի որ պացիենտին տալիս են դեղատոմս, ցուցում, ու ինքը գնում ու դեղ է գնում»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ դեղատան աշխատողը կարող է ծանոթի կարգով դեղ տալ, Ավանեսյանը պատասխանեց՝ դա կլինի օրենքի խախտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular