ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերթի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատասխանատվություն են կրում ապահովելու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը՝ ի շահ բոլորի։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման մասին հաղորդագրություններին և աջակցում ենք դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների աշխատանքին՝ դրանք գնահատելու համար։ Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Միջազգային աջակցություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին» թեմայով քննարկման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերթին։

Նա նաև նշել է, որ Բրիտանիան շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր ռազմագերիներին և հակամարտությունում զոհվածների աճյունները։

«Մենք ուրախ էինք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին ազատ արձակել 34 բանտարկյալների», - նշել է Լեո Դոքերթին։

Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղից փախստականների ծանր վիճակն ամենավերջին գլուխն է 35-ամյա հակամարտության մեջ, որի հետևանքով երկու կողմերի հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները»:

«Անցած սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց և վերականգնեց իր ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյունքում գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը՝ մոտ 100,000 մարդ, փախավ Հայաստան, որտեղ բախվեց մարդասիրական ծանր խնդիրների»,– ասել է նա և հավելել․

«Թեև Մեծ Բրիտանիան լիովին ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն մեզ համար նաև պարզ է, որ ուժի կիրառումն ընդունելի միջոց չէ համայնքների միջև լարվածությունը կարգավորելու համար։ Ինչպես տեղեկացանք այսօր, այս ռազմական գործողությունը հետևել է Լաչինի միջանցքի իննամսյա սահմանափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, որը հանգեցրել է մարդասիրական ծանր իրավիճակի՝ ներառյալ սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի: Մեծ Բրիտանիան երկկողմանի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում հստակ հայտարարել է, որ Լաչինի միջանցք և մատակարարման այլ ուղիների մուտքի սահմանափակումն անընդունելի է, և մենք հրապարակայնորեն կոչ ենք արել վերականգնել մուտքը»:

Նա նաև ասել է, որ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանին՝ «սեփական տեղահանված բնակչության վերադարձի համար տարածքներ ապահովելու, ինչպես նաև վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրման ապահովման հարցում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular