ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար՝ Երևանում․ «BMW»-ն մխրճվել է ավտոքարշակի հետնամասի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 21-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։00-ի սահմաններում Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ավտոքարշակի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոքարշակն էլ առաջ է ընթացել , բախվել կայանված «Jeep» մակնշի ավտոմեքենային, «Jeep»-ն էլ առաջ է ընթացել և բախվել կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթացել և բախվել է կայանված «Mercedes»-ին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular