Պուտինի վերջնագիրը. Ինչ կպատասխանի Հայաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍերժ Սարգսյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Սա կարելի էր այս պրոռուսական բլոկների հերթական «սխոդկան» համարել, եթե չլիներ մի հանգամանք՝ իրավիճակի կտրուկ շրջադարձը Սիրիայում, ամերիկյան հարվածներից հետո:
ԱՄՆն հրթիռային հարված էր հասցրել Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազային, Ասադին մեղադրելով քիմիական զենք կիրառելու համար:
Դա շատերը գնահատեցին որպես հարված Ռուսաստանին, որը Ասադի ռեժիմի հովանավորն է: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը փաստացի վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին, ասելով, թե Մոսկվան պետք է ընտրություն կատարի, թե ում կողմից է Սիրիայի ռեժիմի հարցում: Պուտինի արձագանքն այդ «վերջնագրին» ուշագրավ էր:
Նա հայտարարեց, որ եթե իրենք դիմակայելու են ամբողջ աշխարհին, ապա պատրաստ են դրան:
Նա նաեւ հայտարարեց, որ թույլ չեն տալու գունավոր հեղափոխություններ ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում, եւ որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը արդյունավետ են: Այդ ուժերը ստեղծվել են հենց այդ նպատակով՝ միջամտել անդամ երկրների տարածքում «սահմանադրական կարգին սպառնալիքի» դեպքում:
շարունակությունը՝ կայքում