ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հարստություն ունի մամուլի և սոցցանցերի աստղ դարձած ՍԱՍ-ի Արտակը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1in.am-ը գրում է. Քանի որ այս օրերին մամուլի ու սոցիալական ցանցերի գլխավոր հերոսը դարձել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ներկայացնենք նրա գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Նախ հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը հայտնի դարձավ մամուլում հրապարակված այն ձայնագրության շնորհիվ, որտեղ նրա մերձավորներից մեկը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներին ճնշում, պարտադրում և սպառնում էր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նրա համար ձայներ բերել: Իսկ շատ ձայն բերողներին էլ խոստանում էր մի շատ հետաքրքիր տուր-փաթեթով ուղարկել սիրո մայրաքաղաք Փարիզ:

Արտակ Սարգսյանը 2004 թվականից պատգամավոր է, բայց հայ ընտրողը որևէ անգամ չի տեսել կամ լսել, որ նա որևէ ելույթ ունենա, օրինագիծ ներկայացնի կամ ընդհանրապես օրենսդրական աշխատանքով զբաղվի: Նա ԱԺ լռակյաց պատգամավորներից է, ով անգամ լրագրողների հետ չի շփվում: Իսկ երբ որևէ լրագրող փորձում է նրան հարց ուղել, լավագույն դեպքում կրկին լռում է, իսկ սովորաբար ինչ-որ կոպիտ արտահայտությամբ մերժում: Նշենք, որ պատգամավոր եղած տարիներին նա հասցրել է լինել «Օրինաց երկիր» կուսակցության հետ, «Գործարար» պատգամավորական խմբի հետ, այնուհետև հայտնվել է ՀՀԿ-ում։

Հիմա հետաքրքիր է, թե իրեն ձայն բերողներին Փարիզ ուղարկելու, նրանց վարձատրելու, իրեն ընտրողներին փող տալու համար (չէ որ այդ ձայնագրության մեջ նման խոստումներ էին տրվում) բավարար կարողություն ունի՞ Ա. Սարգսյանը: Ի դեպ, նախընտրական շրջանում մամուլում հրապարակում եղավ, որ Ա. Սարգսյանի շտաբի աշխատողները շրջում էին թիվ 2 ընտրատարածքի բնակիչների տներով՝ առաջարկում փողի դիմաց ընտրել նրան:

Եվ այսպես՝ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների վերաբերյալ Ա. Սարգսյանի հայտարարագրում պատկառելի կարողություն է նշված, բայց դա կարծես թե շատ քիչ է իրականությունից: Այնուամենայնիվ ներկայացնենք, որ նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ստացել է 15․3 մլն դրամ եկամուտ, որից 6․3 մլն դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 6 միլիոնը գույքի օտարումից ստացած գումար, մոտ 27 հազար դոլար և 1109 եվրո:

Նա 50 տոկոսանոց բաժնեմասեր ունի չորս ընկերություններում՝ «ՍԱՍ հոլդինգում», «ՍԱՍ գրուպում», ինչ-որ «Միրնա» ընկերությունում, և էլի մի ընկերությունում, որի անունն ընթեռնելի չէր: Իսկ ընդհանուր առմամբ, եղած հրապարակումների համաձայն՝ ՍԱՍ սուպերմարկետներից բացի նրան են պատկանում նաև «Baldi», «Next» և «Aldo» կոշիկի և հագուստի խանութների երեք ցանցերը, որոնք տարածված են Երևան քաղաքում:

Ա. Սարգսյանի հայտարարագրում նշված է, որ նա 66․4 և 75 քմ տարածքներով երկու բնակարան ունի մի շենքում: Ունի նաև 144 քմ ոչ բնակելի տարածք: Ա. Սարգսյանը նաև երկու՝ TOYOTA LAND CRUIZER և Mercedec BENZ 550, ավտոմեքենաների սեփականատեր է:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular