ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարայի հայկական գերեզմանոցը թալանվում է գանձագողերի կողմից (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 30 կմ հեռավորության վրա գտնվողն Սթանոզ գյուղի հին հայկական գերեզմանատունը թալանվում է գանձագողերի կողմից, հաղորդում է «Ակոս» թերթը: 

Թերթի փոխանցմամբ, 100 տարի առաջ ամբողջությամ հայերով բնակեցված այս գյուղի հայկական գերեզմանոցի մի մասն օգտագործվում է որպես պիկնիկի տարածք:

Գյուղի ավերակները գտնվում են Զիր դաշտավայրում: 1990-ական թվականներին հայկական գերեզմանոցը ներառված էր պետության կողմից պահպանվող տարածքների ցանկում, սակայն վերջին տարիներին այն շարունակ թալանվում է եւ գանձագողերը զգալի վնաս են հասցրել գերեզմանոցին:

Գանձ որոնողների գործունեության հետեւանքով շատ գերեզմաններ բաց են եւ մարդկանց ոսկորները տարածված են ամենուրեք: Շատ գերեզմանաքարեր կորել են:

Ժամանակին Սինշանի քաղաքապետարանի կողմից կառուցված ցանկապատը քանդվել է եւ գերեզմանոցի տարածքի մի մասը ավելացվել է նոր կառուցված տների տարածքին:

Անկարայի ճարտարապետների խորհուրդ այսօր՝ ապրիլի 17-ին պետք է այցելի հայկական գերեզմանոց եւ պարզի, թե ինչ վիճակում է այն: Ճարտարապետների խորհուրդը մտադիր է դիմել երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը, որպեսզի փրկեն գերեզմանոցը:

Նշենք, որ Սթանոզ գյուղի բնակչությունը 20-րդ դարի սկզբին կազմել է 3.142 մարդ (668 ընտանիք): Սթանոզի հայերը հիմնականում այստեղ են գաղթել Կիլիկիայից, 15-րդ դարում: Սթանոզում գործել է երկու հայկական բողոքական եկեղեցի` Սուրբ Փրկիչ եւ Քառսուն մանուկ: Սթանոզի հայերն ունեին նաեւ երկու կրթական հաստատություն, որտեղ, ընդհանուր առմամբ, կար 500 հայ աշակերտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular