ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունը տեղյակ չէ՝ իր աշխատակիցները ուր և ինչի համար են բիրտ ուժ կիրառելով տարել Սամսոյանին

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանությունը տեղյակ չէ, թե իր աշխատակիցները ուր և ինչի համար են բիրտ ուժ կիրառելով տարել Նարեկ Սամսոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ կից հրապարակելով կադրեր:

«Քիչ առաջ տեղեկացա, որ դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել և բռնի կերպով, արժանապատվությունը նսեմացնելով, տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։

Իմ գրասենյակի աշխատակիցներն օպերատիվ կերպով կապ հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարություն, սակայն պատասխան չստացվեց։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ Ռ. Հարությունյանը հայտնեց, որ Ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չունի դեպքի վերաբերյալ։

Կադրում ակնհայտ երևում են ոստիկանության աշխատակիցների գործողությունները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular