ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլիտար տուտուզների, «պրոբկաների» և Հռոմի պապի այցի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի սիրելիներ և հատկապես պաշտելիներ...

Անգամ ՀՀԿ տատին երբ տեղաշարժվում է ՀՀԿ գրասենյակի մատույցներում և իր բաղաձայն շարականով մեր երևէլի էլիտայից փող է պահանջում՝ իր չնչին մասնաբաժինը ստանալով ալյուրի, շաքարավազի և բանանի մենաշնորհներից՝ որոշակի արարողակարգ է մշակվում և ոստիկանությունը հսկում է նրա տեղաշարժը, որպեսզի վերանշյալ տատիի և նրան չսիրող անցորդների միջև քաքշքուկ չսկսվի վերջիններիս կողմից նետվող «Ես քու դեդիդ սուդը» անմեղագույն քֆուրից հետո...

Բայց չէ, քանի որ մենք նրբիկ ու բամբակյա դոշակների վրա մեծացած արքայիկներ ու արքայադստրիկներ ենք, չենք կարող հանդուրժել, որպեսզի սահմանափակվի ազատ տեղաշարժի մեր իրավունքը (ստեղ մի հատ իուֆֆֆֆ) և խորը դժգոհություններ ունենք մեկ այլ ծերունազարդ և հարգարժան անձնավորության՝ Հռոմի պապի այցի ընթացքում որոշակի փողոցներում երթևեկության սահմանափակումների վերաբերյալ...
Իսկ վերոնշյալ պապիկի այցելությունները ցանկացած երկիր ու քաղաք պարզապես քաոսի է ենթարկում ցանկացած երթևեկություն, որովհետև հավատացյալ հոտի համար կարևորը սիրելի պապիկին ողջագուրելն ու նրա օրհնությունն ստանալն է, ոչ թե քյաբաբասոխային զկրտոցով ճռվողելը՝ ապե էլի պրոբկաաաաաաա, գյաջ ըլնեմ քաղաքիս փողոցները փակեցին...

Այո, մենք պետք է ամբողջ կյանքում լինենք աղքատ - բառադի, քթից այն կողմ ոչինչ չտեսնենք, զզվենք պարսիկ տուրիստներից և կլլենք միֆական ծովից ծով Հայաստանի կենացը, որովհետև մեզ սազական չէ, որ մեզ մարդատեղ դնեն, տուրիստները գան փող ծախսեն, աստղերը գան երգեն... Ազնավուր, Թանկյան, Քարդաշյան - բան ու մի քանի հոգի լիովին դեռ բավարարում են ազգային էքստազի չափաբաժինը, մի քանի տարի անց հոտելու ենք մեր ծովից ծով միայնությունից ու շարունակելու ենք քրֆել ռուսին - ամերիկացուն - շուն թուրքին ու էլ չգիտես ում, որովհետև պարսիկ տուրիստները lcvel en qaxaqs ու Հռոմի պապի գալով պրոբկա ա լինելու qaxaqs, ապեեեեեե...
Որովհետև էդ էլիտար տուտուզները պաշտոն ստանալու ժամանակ օգտագործելու, ոչ թե աննախադեպ և հազվադեպ իրադարձությունների ժամանակ ավտոմեքենաների նստատեղներին մի հինգ րոպե վեր ընկնելու համար են...

Ու հերթական անգամ, երբ Հռոմի պապ, հարյուրավոր լրագրողներ ու հազարավոր տուրիստներ են գալիս՝ քննադատելու և փնթփնթալու առիթ է դառնում...
Մի եկեք, ազիզներ, թող հոտենք ազգային հպարտ միայնության օվկիանում... Ջհանդամ, որ էդ օվկեանի ջրերը չեն հոտել, կարևորը՝ ՀՊԱՐՏ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՆՔ...

Վարուժան Բաբաջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular