ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպա՝ առանց վիզա՞․ Հայաստանն ու ԵՄ-ը վիզային ռեժիմի չեղարկման մասին երկխոսություն են պլանավորում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «Հայաստանն ու Եվրամիությունը վերջին 3 տարվա ընթացքում հաջողությամբ իրականացրել են վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիրը»: Հաջորդ քայլն, ըստ Նալբանդյանի, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն է դառնալու:

Հայտարարությունը հնչել է Վարշավայում Վիշեգրադի քառյակի և «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:

Վիզային ռեժիմի ազտականացումը ենթադրվում է Շրջանակային համաձայնագրի շրջանակում, որը Հայաստանն ու ԵՄ-ը ծրագրում են ստորագրել: 2013թ-ի Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, քանի որ Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միություն:

Ստորագրվելիք Շրջանակային համաձայնագիրը շատերը քաղաքական են անվանում: Նախորդ Ասոցացման համաձայնագիրն ավելի շատ տնտեսական էր և ենթադրում էր Ազատ առևտրի գոտու ստեղծում:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն իրական է համարում առանց վիզայի ռեժիմի գործարկումը: Նրա խոսքով՝ 2013թ-ին չհաջողվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն այնուամենայնիվ վիզային ռեժիմը դյուրացվեց Հայաստանի քաղաքացիների համար:

Այժմ ստորագրման նախապատրաստվող նոր պայմանագրի շրջանակում սպասվում է վիզային ռեժիմի չեղարկման շուրջ բաանկցությունների մեկնարկ: Հավանաբար, բանակցությունները կսկսվեն 2017թ-ի վերջին և կավարտվեն 2019-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular