ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրոկուս Սիթի Հոլ»-ը, որտեղ ահաբերկչություն է տեղի ունեցել, պատկանում է Ալիևի նախկին փեսային և նրա հորը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մոսկվայում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում հրդեհ էր բռնկվել: Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ անհայտ անձինք, ըստ նախնական տվյալների, 5 հոգի, ինքնաձիգերից կրակ են բացել, ինչի հետևանքով զոհերի ու վիրավորների առկայության մասին տվյալները ճշտվում են։

Հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին:

Հաղորդվում է մոտ 40 զոհի և 100 վիրավորի մասին:

Նշենք, որ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ը պատկանում է ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին և նրա որդուն՝ երգիչ Էմինին: Էմինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է:

Նրանք այս պահին գտնվում են տարածքում: Հրդեհը դեռ չեն կարողանում մարել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular