1988 թ. ԼՂՀ-ում և Ստեփանակերտում սկսվել են գործադուլներ ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու պահանջով. պատմության այս օրը (23 մարտ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Օդերևութաբանության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Ծովի օր, Զամբիա՝ Աֆրիկայի օր, Հունգարիա և Լեհաստան՝ Հունգարա-լեհական բարեկամության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1307 - կաթողիկոս է օծվել Կոնստանդին Գ Կեսարացին:
1869- ծնվել է գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:
1874 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:
1914 –ծնվել է հայ խորհրդային մեխանիկ գիտնական Արթուր Սողոմոնյանը:
1923 - վախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր, նաև հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:
1937- ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր սահմանադրությունը, որի հիմքում ընկած են եղել ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։
1966- ստեղծվել է ՀԽՍՀ ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Օհան Դուրյանի ղեկավարությամբ:
1988- ԼՂՀ-ում և Ստեփանակերտում սկսվել են բազմօրյա գործադուլները ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու պահանջով:
-հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովը նամակ է հղել Գորբաչովին, որտեղ կոչ է արել գտնել Ղարաբաղի հարցի լուծման «վճռական, դեմոկրատական և սահմանադրական» եղանակ:
1990-կապված Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին գտնվող Բաղանիս-Այրում գյուղից միջպետական ավտոճանապարհի գնդակոծության հետ հայկական զինված ստորաբաժանումները մտել են այդ գյուղ և գրավել այն, որի արդյունքում զոհվել է 8 ադրբեջանցի:
2004-Ռուսաստանի խոշորագույն պետական բանկերից մեկը՝ «Վնեշտորգբանկ»-ը դարձել է «Հայխնայբանկ»-ի բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատերը։
2007- Երևանի քաղաքապետ Երվարդ Զախարյանն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի մայրաքաղաքում բացել են «Մոսկվայի տուն»-ը:
2009-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին:
2009 –վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:
2015-Գառնիում ավելի քան 2 հազար բնակիչ ստորագրահավաքով պահանջել է դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը՝ նշելով, որ այն պատուհաս կդառնա Գառնիի կիրճի, Ազատ գետի և բնության համար։
2016 –վախճանվել է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյան:
2019-կայացել է համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համազգային թատրոնի հարակից տարածքում ծխուկներ հավաքել:
2021-Մոտ մեկ ամիս Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո «Հայրենիքի փրկության շարժումը» բացել է պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը վերափոխվել է շարժման շտաբի։
2022- Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղինբողոքելով համայնքների խոշորացման դեմ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1749 —ծնվել է ֆրանսիացի աստղաբան, մաթեմատիկոս Պիեռ-Սիմոն Լապլասը:
1769 –ծնվել է անգլիացի երկրաբան և քարտեզագիր Ուիլյամ Սմիթը:
1801 - Սանկտ-Պետերբուրգում սպանվել է Պավել 1-ին ռուսական ցարը:
1841 —Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացել է Եվրոպայում առաջին ֆոտոսրահը:
1842 –վախճանվել է ֆրանսիացի գրող Ստենդալը, որը հանդիսանում է հոգեբանական վեպ ժանրի հիմնադիրներից մեկը:
1848 - Հունգարիան հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից:
1857 - առաջին վերելակն է տեղադրվել Նյու Յորքում Բրոդվեյ սիթի- 488 հասցեում:
1876 - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրել է իր ստեղծած էլեկտրական լամպը:
1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվել է ցանց: 1910 - ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:
1919 - Միլանում լրագրող Բենիտո Մուսոլինին հիմնել է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը:
1956 – հռչակվել է առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:
1966 —400 տարվա ընդմիջումից հետո Հռոմում հանդիպել են Հռոմի պապը և Կենտրբերիի արքեպիսկոպոսը:
1983 —ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը առաջին անգամ խոսել է Ստրատեգիական Պաշտպանական Առավելության ծրագրի մշակման մասին:
1992 –վախճանվել է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը:
1994 - Սիբիրում վթարի է ենթարկվել Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն, զոհվել է 75 մարդ:
2001- «Միր» տիեզերական կայանը խորտակել են Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի կղզու մոտակայքում:
2011 –վախճանվել է անգլիացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:
2013 –վախճանվել է ռուս գործարար, մաթեմատիկոս, միլիարդատեր Բորիս Բերեզովսկին:
2019 —Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմատ Տոկաևը երկրի մայրաքաղաքը վերանվանել է Նոր-Սուլթան ի պատիվ նախկին նախագահի:
Կ. Խաչիկյան