Բացահայտվել է, թե իրականում քանի կալորիայից է օգնում ազատվել սեքսով զբաղվելը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴեռևս վաղ ժամանակներից մի կարծիք էր տարածված, որ սեքսով զբաղվելու ժամանակ մարդը 300 կալորիա է կորցնում, որը, անկասկած, շատ օգտակար է առողջության համար և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Այնուհետև մի շարք գիտնակններ ժխտեցին այդ փաստը, պնդելով, որ, քանի որ միջին սեռական ակտը վեց րոպե է տևում, այդ ընթացքում մարդն ընդամենը 21 կալորիա կարող է կորցնում: Հենց նույնքան, ինչքան որ արագ քայլելու ժամանակ:
Այս թվերը ավելի հստակեցնելու համար Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները որոշեցին 21 հետերոսեքսուալ զույգերի մասնակցությամբ ուսումնասիրություն անցկացրել: Նրանք զույգերի վրա ամրացրեցին SenseWear կոչվող հատուկ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հաշվել ծախսած էներգիայի չափը: Հետազոտությունը պարզեց, որ սեքսի տևողությունը զույգերի մոտ միջինը 10-57 րոպե է:
Մասնագետները, ելնելով այս ճշգրիտ տվյալներից, հաշվել են, որ միջինը սեքսի ժամանակ կինը 69-75, իսկ տղամարդը 104-112 կալորիա է ծախսում, այսինքն մեկ րոպե սեքսի համար տղամարդիկ՝ 4,2, իսկ կանայք՝ 2,8 կալորիա են ծախսում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: