ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը Ռուսաստանից գնել է մեծ քանակությամբ «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

armlur.am-ը գրում է.

ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր»-ին տված հարցազրույցում բավական ուշագրավ տեղեկություններ է հայտնել ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ստորեւ հարցազրույցը ներկայացվում է ամբողջությամբ:

– Պարո′ն Պողոսյան, քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է կազմակերպված: Այս մասին փաստում է այն, որ հակառակորդը, կորցնելով երկու ուղղաթիռ եւ տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հրաժարվեց ավիացիայի հետագա կիրառումից: Այնուամենայնիվ, ի՞նչ է արվել մեկ տարվա ընթացքում ՀՕՊ զորքերի մարտական կարողությունները կատարելագործելու համար:

 Նախ՝ նշեմ, որ ՀՕՊ համակարգը միշտ եղել է մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մինչ ապրիլն էլ այն համակարգված եւ ուղղորդված է զարգացել: Հակառակորդը միլիարդներ էր ծախսում ուժեղացնելու իր ռազմաօդային ուժերը, իսկ մենք, բնականաբար, ձեռք էինք բերում հակազդելու, ասիմետրիկ պատասխան տալու արդյունավետ միջոցներ: Մեր համալիրները տասնապատիկ էժան են, բայց կարող են չեզոքացնել նրանց ձեռքբերումները: Օրինակ` Ս-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք ունակ են մեծ հեռավորությունների վրա տասնյակ թիրախներ խոցելու, «Բուկ», «Կուբ» համակարգերը, «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները եւս կարելի է արդյունավետ կիրառել:

Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետեւություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու եւ հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծել ենք ամուր հակաուղղաթիռային համակարգ:

Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ:

– Մինչեւ ապրիլ կարծես թե անօդաչու սարքերի կիրառման մարտավարությունը և դրանց դեմ պայքարի եղանակները այդքան էլ մեր ուշադրության կենտրոնում չէին:

– Այո՛: Սակայն մարտական գործողությունների վերջին փորձից ելնելով` ԱԹՍ-ի դեմ պայքարը դարձավ մեր առաջնային ուղղություններից մեկը: Այդ նպատակով ամբողջությամբ վերազինել եւ արդիականացրել ենք մեր զինանոցում առկա զենիթահրթիռային համալիրները` մեծացնելով դրանց հուսալիությունը: Այժմ այդ համակարգերը կարող են զանգվածային կրակ արձակել փոքր նշանակետերի ուղղությամբ եւ արդյունավետ խոցում իրականացնել:

Խոսքը ԶՈւ-23-2, Ս-60, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանների մասին է, որոնք լրահամալրվել են տարբեր նշանոցներով, ջերմատեսիլ սարքերով: Կարելի է ասել` երկրորդ կյանք են ստացել: – Խոցում իրականացնելուց առաջ, սակայն, պետք է հետախուզել եւ հայտնաբերել օդային նշանակետը: Ի՞նչ է արվել ՀՕՊ համակարգի հետախուզական հնարավորությունները ընդլայնելու համար:

-Արդիականացվել են առկա ռադիոլոկացիոն միջոցները: Նախկին ռադիոլոկատորները նախատեսված չէին փոքր չափերի սարքերի համար: Ապրիլից հետո հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ուժերով մշակվել է նոր սերնդի արդյունավետ գործող ռադիոլոկացիոն կայան, որը հաջողությամբ անցել է պետական փորձարկումները, եւ արդեն մի քանի ամիս է, ինչ մարտական հերթապահություն է կատարում ՀՕՊ զորքերում:

Հավատացնում եմ, որ ամբողջ Ադրբեջանը, ներառյալ մայրաքաղաք Բաքուն, առցանց ռեժիմով մեր անմիջական հսկողության տակ է: Նոր լոկատորը թվայնացված է նոր սկզբունքով եւ հնարավորություն ունի հայտնաբերելու ամենափոքր չափի նշանակետը եւ կրակային միջոցին փոխանցելու կոորդինատները: Այնպես որ, ԱԹՍ-ի հայտնաբերման խնդիր չունենք: Հարցը փակված է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular