ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով 4 մեղադրյալները կալանավորվել են. ովքեր են նրանք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձմոսկովյան  Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող չորս մեղադրյալները կալանքի տակ են հայտնվել 1 ամիս 28 օր ժամկետով՝ մինչև մայիսի 22-ը:

Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանների պաշտոնական ալիքը։ 

Լսումները տեղի են ունեցել Մոսկվայի Բասմանի դատարանում։ Չորսն էլ դատարանում էին որպես մեղադրյալ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի «Ահաբեկչական գործողություն» հոդվածով: Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

«Իզվեստիա»-ի  փոխանցմամբ՝ առաջին մեղադրյալ Դալերժոն Միրզոևը 32 տարեկան է, ունի կին և չորս մանկահասակ երեխա։ Հայտնի է, որ տղամարդը Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն ժամկետը լրացել է։ Նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։

Երկրորդ մեղադրյալը Սաիդակրամի Մուրոդալի Ռաչաբալիզոդան է, նա 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Գործով ներգրավված անձը թերի միջնակարգ կրթություն ունի և նախկինում դատվածություն չունի։ Դահլիճում նրա խոսքով, գրանցում ունի, բայց հասցեն չի հիշում. Միաժամանակ, երբ հրապարակվել է դատավճիռը, նշվել թ, որ նա չունի գրանցում կամ մշտական բնակություն Ռուսաստանի Դաշնությունում։ Նա նույնպես ընդունել է իր մեղքը։

Երրորդ մեղադրյալը՝ Շամսիդին Ֆարիդունին, 25 տարեկան է, ունի կին և ութ ամսական երեխա, գրանցված է Կրասնոգորսկում։

Չորրորդ մեղադրյալը՝ Մուհամմադսոբիր Ֆայզովը, 19 տարեկան է, ամուսնացած չէ, երեխաներ չունի, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել։ Տղամարդը հայտարարել է, որ հաշվառված է Իվանովո քաղաքում, որտեղ նախկինում աշխատել է վարսավիրանոցում, մինչև աշխատանքից ազատվելը։ Ամբաստանյալին դատարան են տեղափոխել անվասայլակով՝ բժշկի ուղեկցությամբ։

Բոլոր մեղադրյալները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Նիստերն  անցել են փակ դռների հետևում։

Մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Ինքնաձիգով զինված անձինք, համերգից առաջ, ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ, այրել նստարանները։ Վերջին տվյալներով ահաբեկչության զոհերի թիվը 137 է։

ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։

Ընդհանուր առմամբ կալանավորվել է ահաբեկչության հետ առնչություն ունեցող 11 մարդ, այդ թվում՝ 4 կատարողները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular