ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը ձախողել է երկրի անվտանգությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում երեկ տեղի ունեցած միջադեպը լիովին բացահայտում է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահասությունը և անվտանգության ոլորտում լիակատար ձախողումները։

Հիշեցնենք՝ երեկ զինված անձինք հարձակվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա, որտեղ նռնակներ էին պայթեցրել։ Ոստիկաններից ոչ ոք չէր տուժել, վիրավորվել էին հարձակվողներից երկուսը, որոնց տեղափոխել էին հիվանդանոց։

Երրորդ հարձակվողի՝ որպես Սասնա ծռերի անդամ ներկայացածի հետ, ոստիկանները տևական ժամանակ բանակցություններ էին վարել, ապա և ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծել էին նրան։

Փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչները դրանից հետո միաբերան սկսեցին շրջանառել ահաբեկչություն բառը, առանց հասկանալու, թե դա ինչ հետևանքներ է ունենալու նաև Հայաստանի միջազգային հեղինակության համար։

Անկախ ամեն ինչից, տասնամյակներ շարունակ Հայաստանը բավական անվտանգ երկիր է համարվել և մեր երկիր զբոսաշրջության աճն էլ հենց պայմանավորված է այն հանգամանքով, որ, գտնվելով ծայրահեղ բարդ տարածաշրջանում, Հայաստանին հաջողվել է առնվազն ապահովել անվտանգ երկրի իմիջ։

Նման դեպքերից հետո, այն էլ իշխանությունների բերանով հնչեցված` Հայաստանը խնդիրներ է ունենալու արտերկրից ներդրումների , զբոսաշրջիկների ժամանման և բազմաթիվ այլ հարցերում։ Իհարկե, չփորձելով խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, նշենք, որ այն «ահաբեկչությունը», որ կատարվել էր երեկ, լուրջ համարել չի կարելի, բայց գործող իշխանությունների արձագանքը ոչ պակաս անլուրջ էր։ 

էլիզա Միսկարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular