ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի քաոսային «բարդակը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին Հայաստանը վերածվել է մի իսկական քրեական մեծ հրապարակի, որտեղ լրահոսի հիմնական իրադարձությունները վերաբերվում են ՀՀ տարբեր հատվածներում իրականացվող հանցագործությունների, որոնք երկիրն ամբողջությամբ վերածում են մարտաֆիլմ հիշեցնող իրականության։

Նմանօրինակ անհասկանալի «անտերխանան» խոսում է այն մասին, որ երկրի ներսում գոյություն ունի անվերահսկելի «բարդակ», որի մեղավորը բացառապես իշխանություններն են, որոնք բացի հրապարակային գոռգոռոցների և տարբեր տիպի մեղավորների «նշանակումից», փաստացի ոչինչ անել չեն կարողանում՝ անգամ մարդկանց տարրական անվտանգության ապահովումը։  

Իշխանության կողմից իրականացվող նման բարձիթողի քայլերը վկայում են երկրի ներսում արհեստական լարվածության ֆոնի ապահովման մասին, որոնք ունեն արտաքին և ներքին մեսիջներ, որոնցով տարբեր հղումներ են տալիս համապատասխան թիրախներին։

Տեղի ունեցող իրադարձությունները վկայում են նաև, թե ինչքան տուրբուլենտ ու պայթյունավտանգ իրականությունում է հասարակությունը, ինչը ամենևին էլ հաճելի չէ յուրաքանչյուր պետության համար։ Հիմա մի քանի դիտարկում, թե իրականում ինչ է տեղի ունենում և ում է ձեռնտու նման իրականությունը։

ՆԳՆ կողմից ձերբակալվել և բաժիններ են տեղափոխվել 49 անձ, որոնք «Մարտական եղբայրություն» կոչվող ՀԿ անդամներ են, արդեն երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ՆԳՆ Նոր Նորքի բաժին են ներխուժել անհայտ անձիք։ Տարբեր լրատվականներ ու մեդիաակտիվիսնտներ սկսեցին այս երկու դրվագը միմյանց հետ համադրել և նշել, թե դրանք միմյանց հետ փոխկապակցված դրվագներ են։

Ինչ վերաբերվում է ՆԳՆ ներխուժածների դեպքին, դրանք երեք հոգի են եղել, որոնցից 2-ը վիրավորում էին ստացել հենց դեպքի սկզբին՝ նռնակի ոչ ճիշտ կիրառման հետևանքով․ մեկ անձ մոտ 3 ժամ փորձում էր ինչ-որ անհասկանալի շոու անել և ոստիկանության ողջ կենտրոնական ապարատին հավաքել էր իր շուջրը, իսկ վերջիններս փորձում էին «բանակցել» նրա հետ, համապատասխան բացատրական աշխատանքներ իրականացնել։ Արդյունքը եղավ այն, որ ոստիկանությունը գործողություն իրականացրեց և վնասազերծեց տվյալ անձին, մի խոսքով՝ տեսարանը ստացվեց, մարդկանց մի զգալի հատված կենտրոնացավ այս դեպքի վրա և համապատասխան քննարկում ու աժիոտաժը ապահովվեց։   Նշված ՀԿ-ի անդամների հետ կապված երեկոյան կողմ հայտնի դարձավ, որ նրանք բոլորն էլ բաց են թողնվել, չնայած նրան, որ բերման էին ենթարկվել «ապօրինի զենքի կասկածանքով»։

Եթե ուշադիր նայում ենք այս դրվագներին, երկուսն էլ անուղղակի թելերով կապվում են Տավուշում սպասվող արհավիրքի հետ, երբ իշխանությունը, իր բառերով ասած, «փորձում է տեղում դեմարկացիա անել և ճշտել ՀՀ սահմանները», իսկ իրականում Ադրբեջանին միակողմանի զիջում է հայկական 4 գյուղերի հատվածները, ինչը մարդկանց համար դառնում է ուղղակի անվտանգության խնդիր։

Հիմա գալիս է գլխավոր կուլմինացիան․ ում, եթե ոչ Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու իրավիճակի նման սրացումը, երբ մի խումբ մարդիկ «ատամ են ցույց տալիս»՝ միանգամից հայտնվելով Տավուշում և փորձելով մարդկանց մոտ տրամադրություններ փոխել, մյուսը, երբ մի խումբ հարձակվում է և փորձում գրավել ՆԳՆ բաժանմունք, ևս մի փայլուն առիթ՝ երկրում համապատասխան ներքաղաքական «չիստկաներ» իրակացնելու համար։ Այս կերպ Նիկոլը արտաքին աշխարհին անուղղակի ասում է, որ երկրում կան մարդիկ, որոնք դեմ են հողերի զիջմանը, մտածեք այս մասին, մյուս դեպքում՝ ներքին լսարանին է փորձում շեղել, թե՝ տեսեք՝ կան ուժեր, որոնք այս զգայուն փուլում ջուր են պղտորում։

Նշանակում է, չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք նոր ռեպրեսիվ ցնցումների, որոնք իշխանությունը կծառայեցնի սեփական ռեյտինգը բարձրացնելու, և հակահայկական քաղաքականությունը վերջնական հանգրվանին հասցնելու նպատակով։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular