ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաթնաղբյուրի դպրոցի նախկին տնօրենը տուգանվեց 200 հազար դրամով. կեղծ փաստաթղթեր էր կազմել

ԻՐԱՎՈՒՆՔ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցի նախկին տնօրեն, թոշակառու Ալմաստ Սավթալյանը կեղծ փաստաթղթեր կազմելու համար տուգանվել է 200 հազար դրամով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալմաստ Սավթալյանը 9 տարի աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում եւ այդ ընթացքում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, ինչպես նաեւ կազմել եւ հանձնել է կեղծ փաստաթղթեր:

Իրավապահներն այս դեպքով սկսել են զբաղվել, երբ նա արդեն թոշակի էր անցել: Մինչեւ դատաքննություն սկսելը ամբաստանյալը միջնորդել է արագացված քննություն անցկացնել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը թոշակառու կնոջը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ տուգանել 200 հազար դրամով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular