ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքական նարդի. Հայաստանի վարչապետին անհրաժեշտ է միջազգային հակամարտություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սիրախաղը ՆԱՏՕ-ի հետ և կեղծիքներ է տարածում Ադրբեջանի կողմից մոտալուտ հարձակման սպառնալիքների մասին, գրում է 360tv.ru-ն։

Նա հայտարարել է Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին։ Քաղաքական գործչի կարծիքով, այն կարող է սկսվել օրերս, եթե Երևանը հրաժարվի զիջումների գնալ սահմանամերձ գյուղերը հանձնելու հարցում։ Խոսքը Հայաստանի հյուսիսում գտնվող չորս գյուղերի մասին է։ Ադրբեջանը կարծում է, որ այդ բնակավայրերը պատկանում են իրեն, և հետևաբար «ենթարկվում են անհապաղ ազատագրման»։

Ավելի վաղ էլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին բողոքել էր, որ Ադրբեջանը չի ընդունել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մասին Հայաստանի առաջարկը և հրաժարվել է չհարձակման պայմանագիր ստորագրել։

Թերևս վարչապետը հույս ուներ Հյուսիսատլանտյան դաշինքի միջնորդության վրա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բոլոր շրջադարձերը՝ չստորագրված խաղաղության պայմանագիրը, սահմանագծումը ադրբեջանցիների սցենարով, նրանց առաջխաղացումը հայերի տարածքում, ուղղված են դեպի Ռուսաստան, ասել է արևելագետ, Մերձավոր Արևելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը 360tv.ru-ին:

«ՀԱՊԿ կանոնադրությունը սահմանում է, որ կազմակերպությունը պետք է ապահովի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանին մեղադրում են հայերին չաջակցելու մեջ, իսկ ադրբեջանցիները պնդում են, որ ըստ քարտեզների դա իրենց տարածքն է։ Ստացվում է քաղաքական նարդու խաղ, որը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միասին սկսել են խաղալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Տարասովը։

Արևելագետը հիշեցրել է, որ այդ խաղում կարևոր է ճիշտ պահին «երկու վեցանոց» նետելը: Դե ինչ, Ռուսաստանը շուտով կնետի զառը։ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը, ըստ 360tv.ru-ի զրուցակցի, բավականին տարօրինակ են, նման բան չի լինում միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հրաժարվել է ինչ-որ համաձայնագիր ստորագրել։

Ի դեպ, Հայաստանի վարչապետն իր հայտարարությունն արել է հենց այն պահին, երբ երկրում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այն բոլոր ֆեյքերը, որոնք Փաշինյանը նետում է քաղաքական դաշտ, վկայում են, որ նա նյարդայնացած է և իր բոլոր ռեսուրսներով փորձում է միջազգային հակամարտության նախադեպ ստեղծել ռազմական դրություն հայտարարելու և իր քաղաքական իշխանությունը պահպանելու համար։

Սակայն Բաքուն գրագետ է գործում և դժվար թե ուժով լուծի տարածքային խնդիրները, այնտեղ բավականին ունակ են ստեղծված իրավիճակից այլ ելքեր գտնելու, վստահեցրել է արևելագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular