ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Այս մասին գրել է Արթուր Խաչատրյանը

«Ադրբեջանի հերթական պահանջը

ՀՀ պետական կառավարման մարմինների կայքերից սկսում են անհետանալ Արցախի մասին հիշատակումները։ Մամուլում արդեն գրվել է, որ կայքի «թարմացման» պատճառով արտգործնախարարության պաշտոնական կայքից հեռացվել է (ասում են՝ ժամանակավորապես) Արցախի բաժինը։ Արցախյան հերոսամարտի բաժինը, նույն պատճառաբանությամբ, չկա նաև պաշտպանության նախարարության կայքում․․․

Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Պարզվում է, նախագահի կայքի բովանդակությունն էլ են որոշել «լրամշակել» և, չեն զլացել սկսել հենց Արցախից։
Մոտս այն հստակ համոզմունքն է ձևավորվել, որ այս իշխանություններին «լրամշակելացավով» վարակել են ադրբեջանցիները։ Տեսնենք ե՞րբ կբուժվեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular