ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցումներով ուզում են հակառուսական ֆոն ապահովել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արևմուտքն ամեն գնով փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանում Հայաստանին վերաբերվում են թշնամաբար։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոր հարցում է անցկացրել, համաձայն որի, Հայաստանում բնակչության 21 %-ն է բարեկամաբար վերաբերվում Ռուսաստանին։ 2019 թվականին այդ թիվը կազմում էր 72 %։

Եթե 2019-ին Ռուսաստանին թշնամաբար վերաբերվում էր 6 %-ը, ապա այժմ, նոր հարցման համաձայն, իբր, Ռուսաստանին թշնամաբար վերաբերվում է հարցվածների 34 %-ը։

Հարցին, թե որո՞նք են Հայաստանի համար ամենաանվստահելի գործընկերները՝ 76,7 %-ը նշել է՝ Թուրքիան, 75,7 %-ը՝ Ադրբեջանը, երրորդը՝ Ռուսաստանն է՝ 41,3 %-ով, ընդ որում, առնվազն անհեթեթ է տրված հարցը, որի վերաբերյալ տեղեկությունը հայտնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոնիսյանի էջում։

Թուրքիան և Ադրբեջանը որևէ պարագայում չեն կարող լինել Հայաստանի համար գործընկեր երկիր։ Օրեր առաջ էլ հրապարակվել էր «Միջազգային հանրապետական ինստիտուտի» պատվերով իրականացված հարցումը, որտեղ գրեթե նույնական պատկեր էր։

Չի բացառվում, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարզապես պատճենել է «Միջազգային հանրապետական ինստիտուտի» տվյալները և փորձում է ևս մեկ անգամ հանրությանը ներարկել, թե Հայաստանում Ռուսաստանին վերաբերվում են չափազանց թշնամաբար։

Ըստ էության՝ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Հայաստանի գործող իշխանությունների քայլերի տրամաբանության մեջ Արևմուտքը փորձում է նաև «զոնդաժ» անել հանրային կարծիքը և ամեն գնով ցույց տալ, որ Հայաստանում Ռուսատանին թշնամաբար են վերաբերվում։

Իհարկե, կապված Ռուսաստանի որոշ քայլերի հետ, կարող են լուրջ հակառուսական տրամադրություններ ծագել, բայց ոչ այնպիսի ծավալների, ինչպես փորձում են ներկայացնել սորոսականները։

Մարինե Մանուկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular