«ՀԺ». «Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե». Փոտանջյանը ցանկացել է լքել տաղավարը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Երեկ երեկոյան «Կենտրոն» TV-ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալած «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հենց եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով պոկել կրծքի բարձրախոսը եւ հեռանալ։
Փոստանջյանին դուր չէին գալիս «Ելք»-ի եւ Նիկոլ Փաշինյանին մասին հարցերը։
«Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,- ասել է նա՝ արդեն ոտքի կանգնած»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում