ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը ստեղծել է «ինքնաանջատվող» անօդաչու թռչող սարքեր, որոնք թխկու հատիկի տեսքով անկախ սարքերի են բաժանվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ակնհայտ է, որ ապագայում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հիմնականում երամների տեսքով է լինելու,- գրում է 3dnews.ru-ն։ Չինացի գիտնականներն ավելի հեռուն են գնացել և մտածել մի հարթակի մասին, որն ակնթարթորեն մեկ սարքը կվերածի երամի: Դա առավելություն կտա, օրինակ, արտակարգ պայմաններում աշխատելու համար։ Նման հարթակ ստեղծելու հարցում բնությունն է օգնել, պարզվել է, որ թխկու սերմի աերոդինամիկան լավագույն լուծումն է:

Թխկու սերմը կամ թևիկը վաղուց է գրավել հետազոտողների ուշադրությունը` զանգվածի և աերոդինամիկայի իր օպտիմալ համադրությամբ: Ունենալով միայն մեկ «պրոպելլեր» այն պտտվում է ծանր սերմի զանգվածի կենտրոնի շուրջ, և կարող է մի քանի կիլոմետր հեռահարությամբ թռիչքներ իրականացնել քամոտ եղանակին։ Օրինակ` տասը տարի առաջ Lockheed Martin ընկերությունը ներկայացրել է հետախուզական անօդաչու թռչող սարք` հիմնված թխկու սերմի աերոդինամիկայի վրա։ Նման անօդաչու թռչող սարքերի մի խումբ նետվել է ինքնաթիռից, որոնք թռչելով` քամու օգնությամբ տվյալներ են հավաքել ցամաքային օբյեկտների մասին և դրանք փոխանցել բազա: Դրանց պտույտային շարժումը չի խանգարել դիտարկումներին. թվային պատկերի կայունացումը հեշտ է:
Չինացի հետազոտողներն ավելի հեռուն են գնացել: Նրանք որոշել են չօգտագործել այնպիսի կրիչներ, ինչպիսիք են ինքնաթիռները կամ մեծ անօդաչու սարքերը: Մարտական օգտագործման համար դա վտանգավոր կլինի, քանի որ մեծ թիրախին ավելի հեշտ է հետևել և ոչնչացնել: Փոխարենը, նրանք մշակել են փոքր, թռչող անօդաչու սարքեր, ինչպիսիք են FPV կվադրոկոպտերները: Նման անօդաչու թռչող սարքը հրամանով կկարողանա բաժանվել երկու, երեք կամ նույնիսկ վեց անկախ անօդաչու թռչող սարքերի, որոնք կսկսեն կատարել առաջադրանքը երամով կամ առանձին: Այդ անօդաչուներից յուրաքանչյուրն օգտագործում է թխկու սերմի աերոդինամիկան և ձևը: Որոշակի մարտահրավեր է եղել օդում բաժանվելուց հետո անօդաչու թռչող սարքերի միջև գերարագ հաղորդակցության ապահովումը: Բայց ամենադժվար խնդիրները լուծվել են, և տեխնոլոգիան աստիճանաբար կատարելագործվում է։ Այն շատ լավ հեռանկարներ ունի, կարծում են մշակողները, քանի որ երբ մեկ թիրախը հանկարծ վերածվում է վեց անկախ թիրախների, այն կարող է շփոթմունքի մեջ գցել ցանկացած հակաօդային պաշտպանության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular