ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն անվտանգության երաշխիք է տալիս սամբոյի աշխարհի գավաթի ռուս և ուկրաինացի մարզիկներին, Թուրքիան և Ադրբեջանը հայտ չեն ներկայացրել

ՍՊՈՐՏ

Ապրիլի 4-5-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կմասնակցեն ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի մարզիկներ. նրանց անվտանգությունը կապահովի Հայաստանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Նա ընդգծեց, որ սամբոյի գորգը խաղաղության գորգ է, և բոլոր մարզիկները հասկանում են դա, ու շեշեց, որ եթե մարտնչել կամ գոտեմարտել, ապա միայն խաղաղության գորգի վրա։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը հավելեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով մարզիկները տեղաբաշխված են լինելու տարբեր հյուրանոցներում, նրանց տրամադրվելու են տարբեր տրանսպորտային միջոցներ։

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին հարցին, Հայրապետյանը նշեց, որ այս պահի դրությամբ հայտավորում չեն ստացել, հետևաբար այդ երկրները չեն մասնակցի սամբոյի գավաթի առաջնությանը։

Հիշեցնենք` ապրիլի 2–ից սկսած Միջազգային սամբոյի ֆեդերացիայի պատասխանատուները, կազմակերպչական թիմը լինելու են Հայաստանում։ Այս պահի դրությամբ աշխարհի գավաթի խաղարկությանը հայտ է ներկայացրել 17 երկիր. մոտ 300 մարզիկներ կպայքարեն 26 քաշային կարգերում։

Միջոցառում կայանալու է «Գազպրոմ արենայում»։ Մուտքն ազատ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular