ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում մոլեգնած մրրկասյան պատճառով 98 մարդ է զոհվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Չինաստանի արեւելյան Ձյանսու շրջաններին վրա հասած մրրկասյան պատճառով զոհվել է 98 մարդ, հայտնում է China News Service–ը՝ վկայակոչելով փրկարար ծառայությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր 78 զոհի եւ 500 տուժածի մասին, որոնցից 200-ը ծանր վիրավորվել են։ Վերջին տեղեկություններով՝ տուժածների թիվը 800 է։

Մրրկասյունը վրա էր հասել Ֆունին եւ Շեյան գավառներին՝ ուղեկցվելով հորդառատ անձրեւներով եւ կարկուտով։

Տուժած շրջաններում բացակայում է էլեկտրամատակարարումը, իշխանությունները հումանիտար օգնություն են ուղարկել մարդկանց։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular