ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան կավելացնի իր կոնտինգենտը Հայաստանում և Վրաստանում՝ ԵՄ առաքելությունների շրջանակներում. Շտեֆեն Հեբեշթրայթ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Բեռլինը կավելացնի իր կոնտինգենտը Վրաստանում և Հայաստանում ԵՄ առաքելությունների շրջանակներում։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն։

«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության համար ոստիկանության ծառայողների թիվը 15-ից կավելացվի 25-ի, իսկ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության համար՝ 20-ից 30-ի»,- կիսվել է Հեբեշթրայթը։

Նախկինում ТАСС-ը հայտնել էր, որ Գերմանիան մտադիր է է՛լ ավելի մեծ տարաձայնություններ առաջացնել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում և Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում երկրի տարածքից ռուս սահմանապահների դուրսբերման և Ռուսաստանի դեմ այլ քայլերի համար։

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular