ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է Ուկրաինայում Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև բախման հնարավոր սցենարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիացի զինվորականները կարող են անմիջական մասնակցություն ունենալ ուկրաինական հակամարտությանը, եթե Ռուսաստանը լիովին ճեղքի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը, հաղորդել է LCI հեռուստաալիքը, գրում է news.ru-ն։ Լրագրողների կարծիքով նման սցենարը կբերի երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Ֆրանսիական ազգային բանակը կարող է ներխուժել Ուկրաինա մի քանի տարբերակներով, պարզաբանել են լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ուկրաինայի զինված ուժերի ամրացված տարածքներում և խրամատներում ռազմական անձնակազմի տեղակայման սցենարն ամենավտանգավորն է, նշել են լրագրողները։ Այլ սցենարով ֆրանսիացի զինվորները կուղարկվեն ռազմական գործարաններ կառուցելու, կամ կտեղակայվեն Օդեսայի մոտ՝ Ուկրաինայի այդ առանցքային նավահանգիստը «ծածկելու» համար, այդ թվում՝ օդից, հայտարարել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը հերքել էր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի խոսքերը հատուկ գործողության գոտում ֆրանսիացի զինվորականների ներկայության և մոտ երկու հազար հոգանոց կոնտինգենտ ուղարկելու Փարիզի պլանների մասին: Գործակալությունը այդ հայտարարությունը գնահատել էր որպես «զանգվածային համակարգված ապատեղեկատվության մաս»։

Դրանից առաջ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել, որ երկրի զորքերը կարող են ինչ-որ պահի սկսել ցամաքային գործողություններ իրականացնել Ուկրաինայում։ Նա խոստովանել էր, որ գուցե ստիպված լինի նման որոշում կայացնել ռուսական բանակին դիմակայելու համար։ «Ֆրանսիայի ուժն այն է, որ նա կարող է դա անել», - ընդգծել էր քաղաքական գործիչը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular