ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ից Հայաստանին ասում են՝ մեր վրա հույս չդնեք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե բոլոր խնդիրների դարմանը գտնվում է Արևմուտքում և պետք է ամեն գնով հեռանալ Ռուսաստանից, նույն այդ Արևմուտքից ողջամտության ձայներ են հնչում՝ նշելով, որ ԱՄՆ-ն չի կարողանա Հարաավային Կովկասում զբաղեցնել Ռուսաստանի տեղը և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի Հայաստանին։

Ամերիկյան առաջատար վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ռենթ կոռփորեյշընը», Rent corporation հրապարակել է Ջո Հաբերմանի և Պոլ Քոլմարիի հոդվածը, որը հենց այդպես էլ վերնագրված է. Ամերիկան չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել։

Վերլուծաբանները նշում են, թե ԱՄՆ-ն պետք է ավելի զգույշ ռազմավարություն վարի թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով, այն պետք է Հայաստանին ապահովի իրեն պաշտպանելու միջոցներով՝ միաժամանակ հստակ ակնկալիքներ դնելով իր պարտավորությունների սահմանների վերաբերյալ։

Նշելով, թե աշխարհաքաղաքական տեղաշարժի պայմաններում Վաշինգտոնը կարող է գայթակղվել, միջամտել և խաղալ այն դերը, որը Ռուսաստանը չկարողացավ կատարել, վերլուծաբանները հիշեցնում են, թե անցած աշնանը ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը կոչ է արել Բայդենի վարչակազմին քայլեր ձեռնարկել, որոնք կվստահեցնեն հայերին «մեր անսասան աջակցության մեջ», թեև կոչը որևէ կոնկրետ առաջարկ չէր պարունակում։ Այն պետք է Հայաստանին ապահովի իրեն պաշտպանելու հնարավորություններով, սակայն չի կարող անվտանգության երաշխավորի դեր կատարել։

Նշվում է, որ թեև անվտանգության վերջին համաձայնագրերը դրական զարգացում են Հայաստանի պաշտպանողականության համար, սակայն դրանք բավարար չեն ադրբեջանական հիփոթեթիկ հարձակմանը լիովին հակազդելու համար։ Հաշվի առնելով ավելի հարուստ, ավելի մարդաշատ և տեխնոլոգիապես գերազանցող ռազմական հակառակորդի ներխուժման իրական հնարավորությունը՝ վերլուծաբանները նշում են, թե Հայաստանի առաջնային խնդիրը պետք է լինի պաշտպանությունն ու զսպումը։

Փաստացի, ամերիկյան վերլուծաբանները արձանագրում են, որ Հայաստանում ձևավորված ուռճացված ակնկալիքները Արևմուտքից ամենևին էլ լուրջ չեն և չեն կարող որևէ դրական դեր խաղալ, իսկ ԱՄՆ-ն չի կարող անհրաժեշտ չափով օգնել Հայաստանին։ Այս կերպ նույնիսկ Արևմուտքն է արձանագրում, որ արտաքին քաղաքական վեկտորն առանց այլևայլությունների փոխելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը , չափազանց վտանգավոր է սեփական երկրի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular