ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Չեխիա և Սլովակիա՝ Ուսուցչի օր, Ադրբեջան՝ ԱԱԾ-ի աշխատակիցների օր, Սերբիա՝ Սահմանադրության օր, Տիբեթ՝ Տիբեթցիների ստրկությունից ազատագրման օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1865 –ծնվել է  բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1913 - ծնվել է  հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը։

1914 - ծնվել է  ամերիկացի հայազգի նկարիչ Արթուր Փինաջյանը։

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղարաբաղում սկսվել են լայնամաշտաբ ռազմական գործողություններ, հայերը անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, իսկ գնդապետ Կյազումբեկովը իր բանակով գրավել է Ենգիքենդ և Կարաչինար բնակավայրերը։


1928 - ծնվել է  քանդակագործ Արա Հարությունյանը։

1940 - ծնվել է  թարգմանչուհի Վերա Ասլանյանը։

1984- ԱՍԱԼԱ-ն Իրանի մայրաքաղաք Թեհրանում անհաջող կերպով իրականացրել է պլանավորված մահափորձներ Թուրքիայի դիվանագետների նկատմամբ, որի արդյունքում մի քանի դիվանագետներ են վիրավորվել, իսկ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են հայ ահաբեկիչներին։


1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքված ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադարի ավարտին ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։ 

2003-Ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ: 
2005-Թեթև քաշում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Ավստրալիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վիք (Վախթանգ) Դարչինյանը:

2007-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը: Նրա աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

2012- վախճանվել է  դաշնակահար և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը։

2013 - վախճանվել է    ամերիկացի հայազգի գործարար, Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը։

2014-ՄԱԿ-ը ընդունել է Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին աջակցելով Ռուսաստանին։

2019-հավաքարարները բողոքի ակցիա են իրականացրեցին Ազգային ժողովում, քանի որ «Քլիներս» ՍՊԸ ընկերության առաջարկած նոր պայմանագրերով նրանց աշխատավարձը զգալի նվազել են։

2021-«COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ


37- Կալիգուլան հռչակվել է Հռոմի կայսր։

193 —գվարդիականները աճուրդով վաճառել են հռոմեական կայսր Դիդիա Յուլիանի գահը, իսկ 66 օր անց մահապատժի են ենթարկել նրան։

364 - առաջին անգամ Հռոմեական կայսրությունը բաժանվել է արմտյան և արևելյան մասերի։

1462 - Իվան 3-րդը դարձել է Մոսկովյան մեծ իշխան:

1483- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ Ռաֆայել Սանտին։

1521 —ֆերնան Մագելանը դարձել է առաջին Եվրոպացին, որը շփվել է ֆիլիպինցի աբորիգենների հետ։

1584 –վախճանվել է  ռուս թագավոր Իվան 4-րդ Ահեղը։

1776- բացվել է Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։

1794 - վախճանվել է  ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսեն։

1797- ԱՄՆ-ում արտոնագրվել է լվացքի մեքենան։

1868 - ծնվել է  ռուս գրող Մաքսիմ Գորկին։

1881 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին

1891- սկսվել է ծանրամարտի աշխարհի առաջին առաջնությունը։

1910- Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվել է հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։

1914 - ծնվել է  չեխ գրող Բոհումիլ Հրաբալը։

1930 - Կոստանդնուպոլիսը և Անգորան ստացել են թուրքացված Ստամբուլ և Անկարա անունները։

1936 - ծնվել է  պերուա-իսպանացի լրագրող և գրող Մարիո Վարգաս Լյոսան

1939- գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավել են Մադրիդը։

1943 - վախճանվել է  ռուս դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1953 —ԽՍՀՄ-ում Լավրենտի Բերիան հայտարարել է ընդհանուր համաներում։

1959 - Չինաստանը լուծարել է Տիբեթի կառավարությունը:

1969 - վախճանվել է  ամերիկացի գիտնական, Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1979 —ԱՄՆ-ի Տրի-Մայլ-Այլենդ ատոմակայանում տեղի է ունեցել ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը։

1985 - վախճանվել է  ռուս նկարիչ Մարկ Շագալը։

1986- ծնվել է ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագան։

1994 - վախճանվել է  ֆրանսիական դրամատուրգ, ազգությամբ ռումին Էժեն Իոնեսկոն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular