ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբը հայ-ռուսական հարաբերությունները հիմնովին փչացնելու իր քաղաքականության ուղեծրի շրջանակներում, այժմ էլ նոր թափով է սկսել պայքար մղել Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների և, մասնավորոպես, 102-րդ ռուսական ռազմակայանի դեմ։

Թեպետ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ առայժմ 102-րդ ռուսական ռազմակայանը հանելու քննարկումներ գործող իշխանությունը չի ծավալում, բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների, մերձիշխանական իրավապաշտպանների վարքը վկայում է, որ ամեն գնով խնդիր է դրված այդ մասով առնվազն հանրային քննարկում ծավալել և հայ հասարակությանը պատրաստել այդպիսի հեռանկարի։

Սիմոնյանը նաև հայտարարել է, թե այլևս «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու հարցը լուծված է, օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները կլքեն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը։

Հաջորդն արդեն թիրախում 102-րդ ռազմակայանն է: Հետաքրքիր «զուգադիպությամ» երեկ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը տարօրինակ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր ռուսական զինվորական հագուստով անձինք տարբեր մեքենաներով, հիմնականում հայկական պետհամարանիշերով, հետապնդում են Ռուսաստանում զինվորական ծառայությունից խուսափած և քաղաքական դրդապատճառներով Հայաստանում հանգրվանած ռելոկանտներին։

Իրավապաշտպանները կոչ են արել Գլխավոր դատախազությանը և իրավապահ այլ մարմիններին,ոչ միայն հետաքննեն այդ դեպքերը, այլ նաև պատասխանատվության ենթարկել նման գործողութուններ իրականացնողներին։ Այն, որ որևէ նման փաստ ՀՔԱՎ-ը չի ներկայացրել ակնհայտ իրողություն է, բայց հայտարարության մեջ փորձում են կայացած փաստի տպավորություն ստեղծել, չի բացառվում, որ առաջիկայում իշխանական մեդիան լայն արշավ կսկսի Հայաստանում ռուս սահմանապահների դեմ։

Ալինա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular