ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջ նախաճաշ, որ կօգնի օրգանիզմը մաքրել տոքսիններից ու ազատվել 5 կիլոգրամից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նախաճաշը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այն պետք է ներառի առողջ մթերք, վիտամիններ և հանքանյութեր, որոնք կամրացնեն մազերն ու մաշկը, կլավացնեն մաշկի վիճակը, կարագացնեն նյութափոխանակությունը։ Առաջարկվող նախաճաշը կօգնի օրգանիզմը մաքրել տոքսիններից, լավացնել նյութափոխանակությունը, ինչի արդյունքում մեկ ամսվա ընթացքում կարող եք ազատվել 1.5-5 կիլոգրամ քաշից։

Բաղադրիչներ

• 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
• 1 բաժակ կամ 250 մլ օրգանական կեֆիր
• 1 թեյի գդալ կակաոյի փոշի
• 1 թեյի գդալ կտավատի սերմ
• 5-7 սև սալոր։

Պատրաստման եղանակը

1. Նախաճաշը պատրաստվում է երեկոյան։
2. Սալորի վրա 100 մլ եռացած ջուր լցրեք։ Թողեք 10 րոպե։ Մեկ այլ տարայի մեջ լցրեք վարսակի փաթիլները, կակաոն ու կտավատի սերմերը։ Ավելացրեք կեֆիրն ու խառնեք բոլոր բաղադրիչները։
3. Կտրատեք սալորը, լցրեք խառնուրդի մեջ։
4. Խառնեք բոլոր բաղադրիչները, դրեք սառնարանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular