5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
ՍՊՈՐՏԾանրորդների համար վճռորոշ դեր ունի Թայլանդում մարտի 31-ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունը:
Օլիմպիական ընտրական մրցաշարի առումով այդ ստուգատեսը վերջին վարկանիշայինն է:
Հայաստանը մրցումներում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109կգ ): Նրանք մրցավայր կմեկնեն մարտի 30-ին՝ լուսադեմին:
Մեր պատվիրակներից առաջինը ապրիլի 6-ին ծանրահարթակ կելնի Անդրանիկ Կարապետյանը:
Ստուգատեսը կավարտվի ապրիլի 11-ին, իսկ մայիսի վերջերին կհրապարակվի Փարիզի խաղերին մասնակցող ծանրորդների ցանկը: