ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական պատժամիջոցները չեն ուշանա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների ու մերձիշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Շրջանառվում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի, ինչպես նաև մեկ այլ պատգամավորի՝ քպական Գուրգեն Մելքոնյանի անունը: Ի հավելումն սրա, կան տեղեկություններ, որ ՌԴ-ն արդեն արգելել է նաև Արցախի «սորոսական» ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես ասվում է, սրանք «դեռ ծաղիկներն» են: Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանում մանրամասն հետևում են Հայաստանում հակառուսական արշավի «ակտորներին», ուսումնասիրում են, թե ովքեր են հատկապես աչքի ընկնում, հակառուսական գաղափարներ գեներացնում, կոնկրետ քայլեր իրականացնում այդ ուղղությամբ: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, կա «սև ցուցակ», որը պարբերաբար «թարմացվում» է: Այս ցուցակում ներգրավված անձանց պարագայում կիրառվելու են որոշակի պատժամիջոցներ, որոնք չեն սահմանափակվելու միայն ՌԴ մուտքն արգելելով: Եթե հաշվի առնենք, որ այդ անձանց մեջ քիչ չեն նրանք, որոնք բիզնես հետաքրքրություններ ունեն Ռուսաստանում, ինչպես նաև հարազատներ, բարեկամներ, որոնք ապրում ու աշխատում են ՌԴ-ում, ապա պատկերն առավել ամբողջական կլինի:

Ի դեպ, այս ֆոնին ուշագրավ է, որ երեկ ՀՀՌՑ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե որքանով են սրանք փոխկապակցված, արդյո՞ք Միլիտոնյանի հրաժարականը ներիշխանական հերթական «բազարների» հետևանք է, թե նշյալ սանկցիաներից «արագի մեջ» խուսափելու հնարավորություն, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular