Ադրբեջանը պատրաստվում է զորավարժությունների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել զորամասերում անցկացվող գործնական պարապմունքների ինտենսիվությունն էլ ավելի մեծացնելու ուղղությամբ։
Այս մասին նախարարը հայտնել է բանակի հրամանատարական կազմի հետ կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ։
Փոխանցում է Report լրատվական գործակալությունը։
Հանդիպման ընթացքում վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, պաշտոնատար անձանց հանձնարարվել է պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և կատարելագործել նրանց ծառայությունն ու մարտական գործունեությունը։
Պաշտպանության նախարարը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի առողջության պահպանմանը, ԱՀ նախագահի հրամանով 2024 թվականի ապրիլի 1-ից 30-ը անհետաձգելի ակտիվ զինվորական ծառայության զորակոչված նորակոչիկների անձնային և հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրությանը։