ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շորթմամբ «Նաիրի Ինշուրանս»-ի ղեկավարից փորձել են խոշոր չափի գումար ստանալ․ գողացել են նաև նրա մեքենայի հայելիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 27-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 26-ի՝ ժամը 22։00-ից մինչև մարտի 27-ի՝ ժամը 09։20-ն ընկած ժամանակահատվածում Գյուրջյան փողոցի շենքերից մեկի բնակչից գողացել են շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում նույն շենքի բնակիչ 39-ամյա Աղավնի Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իրենից փորձել են գումար շորթել։ Հայտնել է նաև, որ աշխատում է  «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավար։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular