ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն ժխտել է Կիևին զենք մատակարարելը. իսկ ադրբեջանական ականանետնե՞րը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հերքել է Ուկրաինային հրետանային ականներ մատակարարելու մասին տեղեկությունը և սոցցանցերում համապատասխան հայտարարություն է հրապարակել, գրում է eadaily.com-ը։

Բաքվից բացատրել են, որ ավելի վաղ հայկական հեռագրային ալիքներն են տարածել  Կիևի դատարանից 2023 թվականի նոյեմբերի փաստաթղթեր, որոնք տեղեկություններ են պարունակում ադրբեջանական ընկերության կողմից Ուկրաինային 82 մմ տրամաչափի ականներ մատակարարելու մասին։
«Հայկական հեռագրային ալիքներով փորձեր են արվում տեղեկություններ տարածել այն մասին, որ Ադրբեջանը իբր ռազմական արտադրանք է ուղարկում Ուկրաինա։ Այդ տեղեկությունը ապատեղեկատվություն է և կեղծ։ Հայկական հեռագրային ալիքներով նման կեղծ և իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելու փորձեր առաջ էլ են  արվել»,- ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը։  Նաև հայտարարվել է, որ նման տեղեկությունը «ոչ մի հիմք չունի, չպետք է դրանց լուրջ վերաբերվել», իսկ Ադրբեջանը «նշված ուղղությամբ ռազմական արտադրանք չի ուղարկել»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին առ այն, որ Բաքուն Կիևին տրամադրում է ոչ միայն մարդասիրական օգնություն, այլ նաև զենք։ Նախկինում ադրբեջանական արտադրության 82 մմ-ոց 20N5 ականանետերն են բազմիցս նկատվել Կիևի ռեժիմի զորքերի մոտ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն, ուկրաինացի ռազմական թղթակից Ռոման Բոչկալան էր անցյալ տարվա դեկտեմբերին պատահաբար բացահայտել այն երկիրը, որտեղ Կիևի ռեժիմը զինամթերք է արտադրում։ Պարզվել էր, որ այդ գործընկերն Ադրբեջանն է։ Իր հեռագրային ալիքում ռազմական թղթակիցն այն ժամանակ հայտնել էր, որ Ուկրաինան կազմակերպել է 122 մմ տրամաչափի արկերի արտադրություն D-30 հաուբիցի համար։ Նա իր հրապարակմանը կցել էր լուսանկարներ և տեսանյութեր նշելով, որ դրանք արվել են «գործընկեր երկրներից» մեկում իր այցի ժամանակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular