ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հմայիչ Քլոե Քարդաշյանը՝ Evening Standard Magazine-ի ֆոտոսեսիայում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քլոե Քարդաշյանը մասնակցել է Evening Standard Magazine պարբերականի ֆոտոսեսիային: Ռեալիթի շոուի 32-ամյա աստղն Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել:

Ի դեպ, դրանք Polaroid-ով են արվել:

Օրերս Քլոեն տեղեկացրել էր, որ հայտնվելու է ES Magazine-ի շապիկին: Աստղը նաեւ խոսել էր բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ հարաբերությունների մասին:


«Ես ուզում եմ իմ ընտանիքն ունենալ: Եվ ես ուզում եմ, որպեսզի Տրիստանը լինի իմ ապագա երեխաների հայրը: Նա արդեն որդի ունի եւ հրաշալի հայր է: Ես վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ես ուզում եմ մայր դառնալ: Բայց չեմ կենտրոնանում այն գաղափարի վրա, թե ժամանակն անցնում է, շտապիր: Հոգու խորքում զգում եմ, որ դա տեղի կունենա: Ես դեռ երբեք նման հուզիչ հարաբերություններ չեմ ունեցել որեւէ մեկի հետ: Եթե Տրիստանն ինձ ամուսնության առաջարկություն անի, կհամաձայնեմ»,- հայտարարել էր Քլոե Քարդաշյանը:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular