Նեյմարը փորձում է վերադառնալ «Բարսելոնա»
ՍՊՈՐՏՍաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը փորձում է վերադառնալ «Բարսելոնա», որի խաղացող է եղել 2013-2017 թվականներին։
32-ամյա ֆուտբոլիստն «Ալ Հիլյալի» ղեկավարությանը խնդրել է մեկ տարվա վարձակալության պայմանագրով հնարավորություն տալ իրեն հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Բարսելոնայում», հաղորդում է Sport.es-ը։
Այժմ Նեյմարը վերականգնվում է ծնկի վնասվածքից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է օգոստոսին։