ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը մտափոխվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելու հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հաջորդ շաբաթ Վաշինգտոն պատվիրակություն ուղարկելու  պլանների մասին «Axios» հրատարակությանը հայտնել են իսրայելական կառավարության չորս անանուն աղբյուրներ, գրում է vedomosti.ru-ն:

Պաատվիրակությունը պատրաստվում է ամերիկացիների հետ քննարկել Ռաֆահում նախատեսվող ռազմական գործողությունը։ Ավելի վաղ՝ մարտի 25-ին, Նեթանյահուն չեղարկել էր այդ կառավարական պատվիրակության այցը ի պատասխան Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի քվեարկության ժամանակ  ԱՄՆ-ի ձեռնպահ մնալու որոշման։

Axios-ի զրուցակիցները ասել են, որ պատվիրակության կազմը մնում է նույնը։ Այն կղեկավարեն ռազմավարական հարցերի նախարար ՌոնԴերմերը, ով պատասխանատու է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համար, և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին։

Հրադադարի մասին բանաձևի վրա վետո դնելուց ԱՄՆ-ի հրաժարվելը և պատվիրակություն ուղարկելու Նեթանյահուի որոշումը եղել են այն ժամանակ, երբ աշխարհում և հատկապես ամերիկյան լրատվամիջոցներում ամերիկա-իսրայելական հարաբերությունների «սառեցման» մասին թեզն է սկսել շրջանառվել կապված Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետ:

Թեև երկու երկրների երկկողմ հարաբերություններում տարբեր ժամանակներում էլ են եղել դժվարություններ, օրինակ վերջինը 2015 թվականին Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ, բայց ներկայիս տարաձայնությունները թվում են բավականին խորը:

Նշենք միայն, որ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության արձանագրությունների արխիվի 1972-ից մինչև 2024 թվականները ԱՄՆ-ը միշտ էլ վետո է դրել Իսրայելի շահերին այս կամ այն կերպ հակասող 47 բանաձևերի վրա, և հիմա առաջին անգամ դա տեղի չի ունեցել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular