ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տագնապալի դինամիկա. հետխորհրդային տարածքը վարակվում է ռուսաֆոբիայով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հետխորհրդային տարածքում հակառուսական քաղաքականության ակտիվացման տագնապալի դինամիկա է նկատվում,- ասել է ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի Հասարակայնության հետ կապերի ռուսական ասոցիացիայի նախագահ, Միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական էլիտաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Մինչենկոն։

 Նրա խոսքով, դա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին, Մոլդովային ու Ղազախստանին։

Մասնավորապես, Մինչենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պաշտոնական Երևանի ներկայիս քաղաքականությունը սպառնում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ հենց Հայաստանին։

«Այդ երկրի իշխանությունները խաղում են մի խաղ, որտեղ իրենց ցանկացած սխալ կամ թերություն բարդում են Ռուսաստանի վրա։ Այդ մշտական երկմտանքը, ինչ-որ գաղափարներ նետելը, հետո դրանից հրաժարվելը, իմ կարծիքով, շատ հստակ է բնութագրում առկա իրավիճակը։ Իհարկե, իրավիճակը տագնապալի է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների, այլ ընդհանրապես Հայաստանի ճակատագրի տեսանկյունից։ Որովհետև այդ ոճը, որը շատ է հիշեցնում 1918 թվականի Լև Դավիդովիչ Տրոցկու «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ, այլ բանակի ցրում և դաշնակիցների հետ վիճաբանություն» քաղաքականությանը, իմ կարծիքով, հիմա բնութագրական է Փաշինյանի համար»,- պարզաբանել է Մինչենկոն։

Քաղաքագետը նշել է նաև Մոլդովայի ներկայիս իշխանության արմատականացումը, որը համալրել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ոչ բարեկամ պետությունների շարքը։

«Հաշվի առնելով, որ (Մոլդովան) սահման ունի Ուկրաինայի հետ, դա նույնպես բավականին լուրջ մտահոգություններ է առաջացնում»,- նշել է նա։

Քաղաքագետի խոսքով Ղազախստանի հետ կապված իրավիճակը ևս տագնապալի է:

«Եթե խոսենք տարիների դինամիկայի մասին, ապա դրանք, անկասկած, տագնապալի են թվում: Ղազախստանը ժամանակին հետխորհրդային տարածքում ինտեգրման առաջամարտիկ էր։ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժամանակին եղել է եվրասիական ինտեգրման գլխավոր գաղափարախոսը։ Եվ այն, որ Ղազախստանն այսօր այդ ցուցանիշով անկում է ապրում, իմ կարծիքով, բավականին տագնապալի է»,- եզրափակել է Մինչենկոն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular