ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի Պապը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային փոխանակել բոլոր գերիներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում կոչ է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում կատարել «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի համաձայն և հրադադար հաստատել իսրայելցիների և պաղեստինցիների միջև:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

Քրիստոսի պայծառ Հարության առիթով վեհափառ հայրապետը շնորհավորել է կաթոլիկներին Սուրբ Զատիկի կապակցությամբ և օրհնել «Քաղաքին և աշխարհին»: 

«Իմ մտքերն առաջին հերթին ուղղված են աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ հակամարտությունների զոհերին ՝ սկսած Իսրայելի եւ Պաղեստինի, ինչպես նաեւ Ուկրաինայի հակամարտություններից։

Թող հարություն առած Քրիստոսը խաղաղության ճանապարհ բացի այս շրջանների տանջված բնակչության համար։ Կոչ անելով հարգել միջազգային իրավունքի սկզբունքները՝ ես հույս ունեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բոլոր գերիների համընդհանուր փոխանակում կկատարվի՝ բոլորը բոլորի դիմաց»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular