ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը՝ ԵԱՀԿ-ի զեկույցի մասին. «Ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական նստավայրի դիմաց հավաքված մարդկանց առջև: Շնորհակալություն հայտնելով հանրաքվեի օգտին քվեարկած քաղաքացիներին՝ Էրդողանն անդրադարձել է հանրաքվեի վերաբերյալ բացասական կարծիք հայտնած միջազգային դիտորդների՝ հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ քաղաքական բովանդակությամբ զեկույցներին իրենք ուշադրություն չեն դարձնում: «Եվրոպայում ԵԱՀԿ անունով մի կազմակերպություն կա: Հիմա սրանք իրենց խելքով մի զեկույց են կազմել, թե Թուրքիայում ընտրություն այսպես են եղել, այնպես են եղել: Դուք նախ ձեր չափը ճանաչեք: Մենք այդ քաղաքական զեկույցները ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում: Մենք մեր ճանապարհն ենք շարունակում»:

Էրդողանի պնդմամբ՝ այս հանրաքվեն Թուրքիայի պատմության ամենաժողովրդավարական ընտրություններն էին: Թուրքիայի նախագահը քննադատել է Եվրոպային, որ թուրք քաղաքական գործիչներին եվրոպական երկրներում ապրող թուրք ընտրողների հետ հանդիպման իրավունք չտալով հանդերձ հիմա էլ առանց ամաչելու փորձում է ստվեր գցել հանրաքվեի արդյունքների վրա:

Ermenihaber

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular