ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի, իսկ եվրոպական ձգտում հայերն իսկապես ունեն. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի. այս մասին արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նման հարց այսօր Հայաստանի օրակարգում չկա», - նշել է նա:

Խոսելով Եվրամիության հետ մերձեցման մասին՝ Միրզոյանն ասել է.«ԵՄ-ի դեպքում կարող եմ ասել, որ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտում, և կուզենայի մեջբերել այն, ինչ վերջերս ասաց վարչապետը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ «Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն է հնարավոր համարում և պատրաստ է մերձենալ Հայաստանի հետ»»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular