ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. Տոյվո Կլաար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով ԵՄ առաքելության գրառումը.

«ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- նշել է նա։ 

Ավելի վաղ նշել էինք, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

«Ասօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular