ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր սկանդալ․ ո՞վ է ումից գողացել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շոուբիզնեսը մի շատ վատ առանձնահատկություն ունի: Հեղինակային իրավունքներն՝ ամենալայն իմաստով, հաճախ են այնտեղ խախտվում:

Մի արտիստը մյուսից է բան գողանում, մյուսը՝ երրորդից ու այսպես միմյանց հաշվին ինքնահաստատվում են ու իբր պարզերես դառնում հանդիսատեսի առաջ: Շատ կան նմանատիպ երևույթներ մեզանում, որի դրսևորումներից մեկի մասին էլ հիմա կխոսենք ու կներկայցնենք փաստերով: Ինչպես հայտի է, երգչուհի Քրիստինե Պեպելյանը օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Հավատա» երգի հիման վրա:

Տեսահոլովակն այս բավական յուրահատուկ է: Տեսարաններում երգչուհին բացակայում է, ու հնչում է միայն նրա ձայնը: Իհարկե, միգուցե այս ամենն այնքան էլ խնդրահարույց չդիտվեր, միգուցե հարցեր առաջ չբերեր, եթե չլիներ մի հանգամանք,որը լուրջ հարցականների ու բազմակետերի տեղիք է տալիս:

Բանն այն է, որ «Հավատա» երգը տարիներ առաջ երգվել է մեկ այլ երգչի կողմից, ով այն կատարել է հարսանեկան խնջույքի ժամանակ և Առագաստ սրճարանում: Նշենք, հստակ փաստող նյութերը գտնվում են USArmenianews-ի տրամադրության տակ: Դիտելով տարիներ առաջ նկարահանված տեսանյութերը, հասկանում ենք, որ «Հավատա» երգն ամենևին էլ չի գրվել հատուկ Քրիստինե Պեպելյանի համար, ինչպես ներկայացնում է երգչուհին իր հարցազրուցներից մեկում, քանի որ եթե այդպես լիներ,ապա 2 տարի առաջ այդ նույն երգը, նույն գործիքավորմամբ, նույն բառերով ինչպես կարող էր կատարել երգիչ Նարեկ Մակարյանը:

Բացի սա՝ այլ խնդիրներ էլ կան նաև կապված տեսահոլովակի հետ: Տեսահոլովակն ամբողջական չէ, հասկանալի է նաև այն առումով, որ տեսահոլովակն ըստ էության, ի սկզբանե նախատեսված չի եղել Քրիստինե Պեպելյանի համար, ինչի պատճառով էլ նա այնտեղ չի երևում:

Փաստորեն Պեպելյանի այն պնդումները, թե «Հավատա» երգը գրվել է հատուկ ու միմիայն իր համար, չի՛ համապատասխանում իրականությանը: Հիմա հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք մի երգի պատճառով Քրիստինե Պեպելյանը հարցականի տակ դներ սեփական խոսքն ու հայտնվեր տգեղ իրավիճակում՝ այն դեպքում, երբ նա սիրված երգչուհի է և հասցրել է ունենալ երկրպագուների մեծ բանակ: Որքանո՞վ կարելի է Պեպելյանի դիրքորոշումն արդարացի ու արժանահավատ համարել:

Ցավոք, այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ սուտն ու կեղծիքը բնորոշ են ոչ միայն քաղաքականությանն, ինչը, թերևս, դասագրքային ճշմարտություն է,այլև մշակույթի մի ճյուղը հանդիսացող շոուբիզնեսին: Կարծում ենք ստեղծված իրավիճակը պատիվ չի բերում և ոչ մեկին, ու չարժեր հանուն ինչ-որ մի երգի ներքաշվել նման տհաճ պատմության մեջ: Բաց աշխարհ է, ուր ստելը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ…

Հ.Գ. Քանի որ երգի վերնագիրը «Հավատա» է, համոզված ենք, որ հանրությունը իմանալով այս ամենի մասին կցանկանա պարզաբանումներ ստանալ Քրիստինե Պեպելյանից և Նարեկ Մակարյանից հիշյալ երգի կատարման վերաբերյալ, և հանրությունը վերջնականապես կորոշի՝ թե ո՞ւմ հավատալ: USArmenianews-ը պատրաստ է հարթակ տրամադրել երգիչներին` այս ամենը պարզաբանելու համար:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular