ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մթությունից՝ լույս. Հայ անվանի գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի կտավը Պրահայի Կամպա թանգարանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Պրահայի Կամպա թանգարանում բացվել է «Պատրաստվել մթությանը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Չեխիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չինաստանի և Հայաստանի 13 հայտնի նկարիչների ու քանդակագործների  աշխատանքները։

Orer.ru-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացրել է հանրապետության վաստակավոր նկարիչ Ռաֆայել Մեգալը (Մելիքյան)։ Հայտնի համակարգող Ուվե Գոլդենշտեյնի հեղինակած այս շարքի 8-րդ ցուցադրության համար ընտրվել են եվրոպական հեղինակավոր պատկերասրահներում ցուցադրվող գեղանկարիչների գործեր։ Ինչպես համակարգողն է նշել, ընտրվել են ժամանակակից արվեստի այնպիսի գործեր, որոնց հեղինակները ստեղծագործելիս ինտելեկտուալ մոտեցում են ցուցաբերել։

Ռաֆայել Մեգալը (իրական ազգանունը՝ Մելիքյան) այդ ցուցահանդեսին ներկայացրել է կապիկներին նվիրված շարքի նկարներից մեկը` «Primal Reveries։Turbulent discussion» («Առաջնային երազ. Տուրբուլենտ քննարկում»), որը հեղինակել է 2023 թվականին։

Ռաֆայելի գեղանկարները ցուցադրվել են Ֆլորենցիայի, Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի, Տորոնտոյի, Սանկտ Պետերբուրգի հայտնի ցուցասրահներում։ Իսկ 2017 թվականին նա Հայաստանը ներկայացրել է Վենետիկի բիենալեում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular