Սկանդալ Մոսկվա-Երեւան ինքնաթիռում. Օդաչուն հրաժարվել է թռիչքն իրականացնել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄոսկվայի Վնուկովո օդանավակայանում Երեւան թռչող ինքնաթիռի անձնակազմը բոյկոտել է թռիչքը ինչ- որ սկանդալիստ ուղեւորի պատճառով, ով պահանջել է բիզնես դասում տեղավորել իրեն: Այսօր առավոտյան` ժամը երեքին, «Յութէյր» ընկերությանը պատկանող «Բոինգ» ինքնաթիռը պետք է թռչեր Երեւան: Սակայն ինքնաթիռում կռիվ է սկսվել թռիչքից անմիջապես առաջ:
Մի ուղեւոր տղամարդ չի ցանկացել էկոնոմ դասի սրահում մնալ եւ տեղափոխվել է բիզնես դաս: Նրան դիտողություն են արել, սակայն նա լեզվակռվի է բռնկվել ուղեկցորդուհիների հետ, նույնիսկ մուտք գործել օդաչուի խցիկ, որպեսզի հաշիվ պարզի օդաչուի հետ: Վիրավորանքներից հետո անձնակազմը բոյկոտել է թռիչքը եւ լքել ինքնաթիռը: Կռվի հեղինակին եւս տարել են ինքնաթիռից:
Մնացած ուղեւորների ինքնաթիռը փոխել են եւ վերջիններս այնուհանդերձ մեկնել են Երեւան այլ ինքնաթիռով: Այս մասին հայտնում է life.ru-ն: