ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն պարզում է Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ հարվածի մանրամասները․ Բլինկեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը պարզում է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման մանրամասները, և համոզված է, որ ոչ Իսրայելը, ոչ մյուս կողմերը չեն ցանկանում, որ հակամարտությունը սրվի։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Սիրիայում հարվածին, մենք փորձում ենք փաստեր հավաքել և հստակ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել», - ասել է Բլինկենը։

Ապրիլի 1-ին սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական օդուժը հարձակվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի և հինգ սպայի նահատակության մասին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular