ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան գտնվում է «կրիտիկական վիճակում» և հրատապ կարիք ունի աջակցության. Բլինքեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան հասել է «կրիտիկական վիճակի» Ռուսաստանի հետ պատերազմում, և Կիևը կարիք ունի Արևմուտքի ավելի ակտիվ  ու հրատապ աջակցության,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, ով այցով գտնվում է Ֆրանսիայում։

«Կարևոր է, որ մենք ուկրաինացիներին տրամադրենք այն ամենը, ինչ նրանց դեռ անհրաժեշտ է պաշտպանության համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է զինամթերքին և հակաօդային պաշտպանությանը», - ասել է Բլինքենը լրագրողների հետ հանդիպմանը:
«Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու նախագահ Բայդենի խնդրանքը Կոնգրեսին, հավելյալ բյուջեի վերաբերյալ, պետք է կատարվի հնարավորինս արագ», - ավելացրել է Բլինքենը:
Բայդենը կրկին կոչ է արել հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հաստատել ավելի քան 60 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական և ֆինանսական օգնության փաթեթը Ուկրաինային, որը Կոնգրեսում մնացել է դեռ անցյալ տարվանից:
Բլինքենը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն այցելել են «Նեքսթեր» զենքի գործարան, որտեղ արտադրվում են «Կեսար» հաուբիցներ։ Լեկորնուն ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Nexter-ը մտադիր է ամսական արտադրել 12 Caesar հաուբից՝ այս պահին արտադրվող վեցի դիմաց։
Իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն էլ ասել է, որ Ֆրանսիան մտադիր է համաեվրոպական մակարդակով հասնել ապատեղեկատվության մեջ ներգրավված ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների ընդունմանը։
«Ես կառաջարկեմ պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց դեմ, ովքեր աջակցում են ապատեղեկատվության տարածմանը», - խոստացել է Սեժուրնեն Փարիզում Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular